211652_close_icon
views-count52772 դիտում article-date 11:00 19-12-2018

Ինքնասպանության փորձ Երևանում. «Սիթի Հոթել» հյուրանոցից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Խաչատուրովը ձեռքերի շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով։ Ժամը 00։50-ի սահմաններում նշված կենտրոնից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքերով» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ նա հյուրընկալված է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 18-ամյա Էրիկ Խաչատուրովն է, ով դանակի միջոցով ինքնավնասումներ է կատարել ձեռքերի շրջանում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր