211652_close_icon
views-count257347 դիտում article-date 12:40 04-12-2018

Արտակարգ դեպք Հայաստանում. մեծ թվով Ոստիկանության և ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայողներ, այդ թվում՝ ուղղաթիռներով, որոնում են ռադարից անհետացած կործանիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի տարածքում։ Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով՝ ժամը 11։40-ի սահմաններում ռադարից անհետացել է օդ բարձրացած կործանիչ։ Նախնական տվյալների համաձայն՝ կործանիչը օդ է բարձրացել Գյումրիի ռազմաբազայից։ Ավիավթարի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս պահին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ոստիկանության Արթիկի բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ՀՀ Պաշտպանութան նախարարության ծառայողների հետ Արթիկի և Մարալիկի տարածաշրջանի սարերում որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ուղղաթիռներ, տեսանելիությունն էլ շատ թույլ է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ ՀՀ ՊՆ-ից և ՀՀ Ոստիկանությունից։ *** Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ»։ *** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է ամբողջովին վթարված վիճակում գտնվող Սու-25 մարտական ինքնաթիռը և այս պահին կատարվում են օդաչուների որոնողական աշխատանքները։ [b]Ողբերգական ավիապատահարի հետևանքով զոհված առաջին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և երրորդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեորգիի Մանուկյանը [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0849958001543925053801762.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր