Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ- Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մասկնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ՀՀ քաղաքացիներ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 57-այա Վարազդատ Մանուկյանը և Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնաիչ, 33-ամյա Անդրանիկ Շահինյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Դ. Վանյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:Փաստի առթիվ Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. Opel-ը 300 մետր գլորվել է ձորը. վարորդն ու 2 ուղևորները մահացել են
2018.11.14 22:17




