211652_close_icon
views-count45545 դիտում article-date 20:11 23-09-2018

Ավտովթար Երևանում․ բախվել են 2 Mercedes․ վարորդներից մեկը «Սպայկա» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենն է․ վիրավորը՝ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն է

Երեկ, սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցներում բախվել են Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Սարգիս Խասիկյանի վարած Mercedes մակնիշի 35 FV 698 համարանիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Համլետ Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի H 209 PO 123 ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Թադևոսյանի ուղևոր, ԱԺ պատգամավոր Մարգարիտա Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարահային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ս․ Խասիկյանը աշխատում է «Բերգ Քոնստրաքշն» ՍՊԸ-ում, որպես բույքմեքեր։ Իսկ Հ․ Թադևոսյանը «Սպայկա» ՍՊԸ-ում կոմերցիոն տնօրեն։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր