211652_close_icon
views-count126554 դիտում article-date 19:34 13-08-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ Դիլիջանում բախվել են ВАЗ 21099-ն ու Ford-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր օգոստոսի 13-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում թիվ 46 տան դիմաց բախվել են Ford մակնիշի 30 OL 672 համարանիշի և ВАЗ 21099 մակնիշի 34 MV 814 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Տավուշի մարզի դատախազի տեղակալ Էդուարդ Հարությունյանը։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Այվազյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս․ Սաղաթելյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ford-ը կայանված է եղել իր տան դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում, երբ ВАЗ 21099-ը բախվել է Ford-ին։ Իսկ 099-ի վարորդը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր