211652_close_icon
views-count53176 դիտում article-date 13:39 27-07-2018

Վրաերթ Երևանում. Nissan-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել ծաղկե տաղավարին. վարորդը փախուստի չի դիմել. օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 21 GN 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի փողոցում՝ ժողովրդին հայտնի Ծաղկի փողոցի վրա, վրաերթի է ենթարկել ծաղկի սրահի առջև կանգնած 2 քաղաքացու, այնուհետև բախվել ծաղկե տաղավարին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։ Ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որից հետո օգնել է վիրավորներին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վարորդը մեկ այլ ավտոմեքենայով շտապօգնության հետ մեկնել է հիվանդանոց, որից հետո ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Վիրավորներին մինչև շտապօգնության ժամանումը, վարորդի հետ օգնություն են ցուցաբերել ծաղկի սրահի աշխատակիցները։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների խումբը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան։ Ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության 7-րդ դասակի տեսուչներ Սամվել Մանգասարյանն ու Հրայր Սիմոնյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես նրանք շոկային իրավիճակում են հայտնվել։ Ըստ նախնկան տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատանալը, հավանաբար շոգը իր սև գործն արել է։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ ավտոմեքենան վարել է սթափ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր