211652_close_icon
views-count66633 դիտում article-date 23:42 14-07-2018

Երևանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ջոկի հրամանատարն ու սերժանտը փրկել են 23-ամյա աղջկա կյանքը

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում, աշխատանքի մեկնելիս ՌՈ N զորամասի ջոկի հրամանատար Արա Վարդանյանն ու զորամասի սերժանտ Դավիթ Սեդրակյանը նկատում են, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը: Ա. Վարդանյանն ու Դ. Սեդրակյանը շատ ճիշտ կողմնորոշվելով, կարողանում են կանխել այդ աղջկա ինքնասպանությունը: Նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնում են անվտանգ վայր, որից հետո ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն: Արդեն ժամանած բժիշկները պարզում են, որ այդ աղջիկը գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, ՌՈ ծառայողների կողմից փրկվածը 23-ամյա Ծովինար Բաբայանն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր