211652_close_icon
views-count131410 դիտում article-date 14:32 07-07-2018

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դժբախտ պատահարի հետևանքով՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու պատճառով ս.թ. հուլիսի 7-ին մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլիա Մարտիկի Անանյանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը: ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն ու անձնակազմը ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/06/1100230/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի որոշմամբ հուլիսի 5-ին, նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Սարգիս Գևորյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Kia մակնիշի 12 RP 012 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևանի բնակիչ՝ 46-ամյա Արտակ Կիրակոսյանը, ով իր ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ՝ 45-ամյա Էմիլիա Անանյանին, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 27 VՏ 027 համարանիշի ավտոմեքենային։ Պարզվել էր նաև վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը. նրանք են՝ Nissan-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Վալենտինա Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 45-ամյա Աննա Բետխեմյանը և վրաերթի ենթարկված Է. Անանյանը, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Kia-ի վարորդ Ա. Կիրակոսյանը, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստացել է ոստիկանության Արաբկիրի բաժնում, սակայն հայտնել էր, որ հրաժարվում է հիվանդանոց գնալուց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Kia-ի վարորդ Ա. Կիրակոսյանն աշխատում է Մ. Մանուկյանի անվան «Լուսածին» աչքի կլինիկայում, որպես հաշվապահ, վիրավորներից Է. Անանյանը ծառայում էր ՀՀ ՊՆ-ում՝ որպես կենտրոնականի արխիվի պետ։ Նա լուրջ մարմնական վնասվածքներ էր ստացել ոտքերի շրջանում։ Հիվանդանոցից հայտնել էին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ Ա. Բետխեմյանն աշխատում է թիվ 12 պոլիկիլինիկայում՝ որպես գնումների համակարգող։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր