211652_close_icon
views-count66520 դիտում article-date 22:42 16-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. գիշերը թալանել են ավտոմեքենաների տեխսպասարկման կետում կայանված բոլոր ավտոմեքենաները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միրզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 15-ին, Երևանի Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 10:00-ին Երևանի բնակիչ, 33-ամյա Մուշեղ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ մայիսի 14-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 15-ի ժամ 10:00-ն ընկած ժամանակահատվաում անհայտ անձը կամ անձինք բացել են Արցախի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող «Սահակյան Թորգոմ» անհատ ձեռներեցին պատկանող ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կետի դուռը և մտնելով ներս՝ այնտեղից գողացել են գումար, մի քանի ամբարձիչ, օդի կոմպրեսատոր, էկեկտրական սղոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը, կամ գողերը թալանել են նաև այնտեղ կայանված Subaru, KIA, Audi, ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ավտոմեքենաների վրայից գողացել են գազաբալոնները, էլեկտրական մարտկոցները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր