211652_close_icon
views-count46722 դիտում article-date 18:41 06-05-2018

Կոտայքի մարզում անհայտ վարորդը BMW-ով բախվել է «Փարավոն» ռեստորանային համալիրի պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում BMW մակնիշի 50 TT 660 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է «Փարավոն» ռեստորանային համալիրի կենտրոնականմ մուտքի պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 36-ամյա Գեղամ Պողոսյանը, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 37-ամյա Էմին Վարդումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ բացի վիրավորներից ևս մեկ հոգի էլ է եղել ավտոմեքենայում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր