211652_close_icon
views-count67362 դիտում article-date 20:19 27-04-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Opel, Daewoo-ն ու Lexus-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են 33-ամյա Արամ Խաչատրյանի վարած Opel Vectra մակնիշի 35 AV 911 համարանիշի, 49-ամյա Սամվել Բաղդասարյանի վարած Lexus GX 470 մակնիշի 888 ՏՏ 08 համարանիշի, 35-ամյա Հրաչյա Ռոզիկյանի վարած Opel Astra մակնիշի 35 ԼF 588 համարանիշի և 30-ամյա Վահագն Իսկանդարյանի վարած Daewoo մակնիշի 014 OV 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Ռազմիկ Ասատրյանը, Մուշեղ Խանզադյանը և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր