211652_close_icon
views-count38209 դիտում article-date 13:00 11-04-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford-ն ու ВАЗ 2106-ը. 10 վիրավորների մեջ կան 5 երեխաներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Գոշ-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչ՝ 63-ամյա Վոլոդյա Թ.-ի վարած Ford մակնիշի 35 CՏ 852 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մարտունիկ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 CT 343 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վոլոդյա Թ.-ի ուղևորներ՝ համագյուղացիներ, 55-ամյա Հասմիկ Թ.-ն, 30-ամյա Քրիստինե Ա.-ն, 2-ամյա Միքայել Թ.-ն, 10-ամյա Վոլոդյա Թ.-ն, 12-ամյա Հասմիկ Թ.-ն, 33-ամյա Ալվինա Թ.-ն, 8-ամյա Մամիկոն Զ.-ն և 13-ամյա Էլինա Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ։ Դեպքի վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Արթուր Ղուկասյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր