211652_close_icon
views-count190880 դիտում article-date 17:07 27-03-2018

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին, իսկ հետո՝ շինության պատին. հայր ու որդի մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, 41-ամյա Վարդան Հախոյանը իր վարած Mercedes մակնիշի 25 ՍՏ 160 համարանիշի ավտոմեքենայով Գանձակ գյուղի Հ. Աբրահամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ շինության պատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հախոյանն ու նրա ուղևոր, 7-ամյա Հրաչիկ Հախոյանը տեղում մահացել են։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ.Հախոյանի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Հրանտ Դադոյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու ուղևորը հայր ու որդի էին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր