211652_close_icon
views-count85981 դիտում article-date 11:55 26-03-2018

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. նախկինում 4 անգամ դատված 32-ամյա կինը ոչ սթափ վիճակում «գաստրոլներ է տվել» Գորիսի ոստիկանությունում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի բնակչուհի՝ 32-ամյա Լիանա Ջավահիրյանը այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին և ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը և պահանջել, որպեսզի դուռը բացեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ. Ջավահիրյանի առջև դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք և հայհոյանքներ տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին ու երբ նրան փորձել են կարգի հրավիրել, հիստերիկ պահվածքով հարձակվել է հերթապահ մասի տեսուչ, օրվա հերթապահ Վահան Աղայանի վրա և համազգեստի վրայից պոկել ուսադիրը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Ջավահիրյանը իր «շոուն» շարունակել է մոտ 30 րոպե և այդ ողջ ընթացքում նորից սեռական բնույթի հայհոյանքնր է տվել ոստիկանության ծառայողների հասցեին։ Այդ ամենի հետևանքով բաժնի բնականոն աշխատանքը մոտ 30 րոպե խանգարվել է։ Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ «Շոուի հեղինակ» Լ. Ջավահիրյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, նախկինում 4 անգամ դատված է եղել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, ստորագրությամբ բաց է թողնել։ Ըստ նախնական տեղեկությունների, Լ. Ջավահիրյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր