211652_close_icon
views-count57198 դիտում article-date 16:39 19-03-2018

Արտակարգ ու ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին տեղի աշխատակիցը մահացել է

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կոնստրուկցիան ընկել է ՓԲԸ-ի աշխատակցի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցը՝ Քաջարան քաղաքի Լեռնագործներ թաղամասի թիվ 1 շենքի 27-րդ բնակարանի բնակիչ 41-ամյա Սեյրան Ավետիսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս պահին պղնձամոլիբդենային կոմբինատ են ժամանում ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների նախարարության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ պարզելու դեպքի հանգամանքները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր