211652_close_icon
views-count34819 դիտում article-date 16:43 08-03-2018

Շենգավիթի ոստիկանները որոնում են ավագ դպրոցի զինղեկին ծեծի ենթարկած ու Mercedes-ով փախուստի դիմած կասկածյալին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 7-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 21։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 61 հերթապահ խումբը «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մանանդյան փողոցի բնակիչ՝ 71-ամյա Պավել Ասիլյանն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ Պ. Ասիլյանը փորձում է թյուրիմացության մեջ գցել ոստիկաններին և բժիշկներին, իրականում նրան Մանանդյան փողոցի թիվ 25 շենքի մոտ վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել մի քաղաքացի, ով այնուհետև Mercedes մակնիշի 31 AD 001 համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Պ. Ասիլյանին ծեծի ենթարկած ու Mercedes-ով փախուստի դիմած քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Պ. Ասիլյանն աշխատում է Երևանի հիմնական դպրոցներից մեկում՝ որպես զինղեկ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր