211652_close_icon
views-count56351 դիտում article-date 10:06 09-02-2018

Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. տան 63-ամյա բնակիչը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30- սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավաման կնտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9 տանը հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խմբերն ու ԱԻՆ-ի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարները վառվող տան հարևանությամբ բնակվող քաղաքացիների օգնությամբ տանից դուրս են բերել 63-ամյա Աշոտ Ս.-ին, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ գիտական կենտրոնում տուժած Աշոտ Ա.-ի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Հրշեջները մի քանի ժամ պայքարել են նախ՝ կրակի տարածման, այնուհետև կանխման դեմ։ Օպերատիվերն ժամանել են նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։ Տեղում հրշեջներին օգնել են նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկաններ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գարիկ Բաղդասարյանն ու Սեյրան Մինասյանը։ Նրանք ոչ միայն սամանազատել էին տարածքը, այլև մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին։ Այդ գործում ներգրավված են եղել նաև քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրոցանցեր»-ի աշխատակիցները։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Տեղում ԱԻՆ-ի հոգեբան Մուրադյանը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր