211652_close_icon
views-count61597 դիտում article-date 11:40 02-01-2018

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 19-ամյա տղան 5-րդ հարկի իրենց տան պատշգամբից փորձել է ինքնասպան լինել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Սիսիանի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ ժամը 08։40-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայել Օրի փողոցի թիվ 3 շենքի բակից ծայրահեղ ծանր վիճակով Սիսիանի հիվանդանոց են տեղափոխել մի տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը նշված շենքի բնակիչ՝ 19-ամյա Լ. Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով 5-րդ հարկի իրենց տան պատշգամբից ցած է նետվել։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնոմ նյութեր են նախապատրաստվում։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, դա պարզ կլինի նախաքննության ընթացքում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր