211652_close_icon
views-count55247 դիտում article-date 16:08 09-09-2017

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում 80-ամյա ծերունու սպանությունից. կասկածյալի հորը սպանվածը սպանել էր 23 տարի առաջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի կողմից սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վարազդատ Շահգալդյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 6-ին իր համագյուղացի՝ 80-ամյա Սարգիս Թադևոսյանին սպանելու մեջ։ Ս.Թադևոսյանի տան բակում վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում բակում գտնվող բահով և եղանով հարվածներ է հասցրել նրա գլխին: Հանցագործության գործիք հանդիսացող բահը և եղանն առգրավված են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Շահգալդյանը վրեժ է լուծել Ս. Թադևոսյանի նկատմամբ, քանի որ 23 տարի առաջ իր կողմից սպանվածը սպանել էր իր հորը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը միջնորդություն է ներկայացնելու Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը քննիչի կողմից հայտարարված հետախուզումը բավարարի և խափանման միջոց ընտրվի կալանավորումը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/07/1076689/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 6-ին սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ոսկետափ գյուղի կայարանամերձ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Նշված վայր էին մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 11 տան բակում հայտնաբերել էին 80-ամյա Սարգիս Թադևոսյանի դին՝ բռնության հետքերով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր