211652_close_icon
views-count33313 դիտում article-date 09:40 31-08-2017

Արտակարգ դեպք Գյումրիում. «Խաղաղության օղակ» այգում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Խաղաղության օղակ փողոցի հարևանությամբ գտնվող «Խաղաղության օղակ» այգում, քաղաքացիները նկատել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք այդ մասին տեղեկացրել են տեղում ծառայություն կատարող Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներին։ Այս պահին նշված վայր են ժամանել Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Կումայրիի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, և այս պահին դեպքի վայր է ժամանում նաև դատական բժիշկը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր