211652_close_icon
views-count73563 դիտում article-date 13:00 20-08-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են 20–ամյա վարորդի Mercedes-ն ու 63–ամյա վարորդի Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների հատման վայրում բախվել են Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 63-ամյա Արտաշես Պողոսյանի վարած Volkswagen մակնիշի 88 ՍՏ 009 համարանիշի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 20-ամյա Ռաֆայել Դիլոյանի վարած Mercedes մակնիշի 85 ZZ 085 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes վարորդ Ռ. Դիլոյանը, նրա ուղևոր, Մալաթիա-Սեբաստիա վարչկան շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչ Կարախանյանը և Volkswagen-ի վարորդ Ա. Պողոսյանն ու նրա ուղևորներ, Երևան քաղաքի Զաքյան փողոցի բնակիչ 21-ամյա Հարություն Հարությունյանն ու Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաի բնակիչ, 60-ամյա Մարիետա Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միաքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանեե նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց Մ. Եսայանը, ով Volkswagen-ի վարորդի կինն էր, հիվանդանոցում մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավագ հետաքննիչ Վ. Հովհաննիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քնննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր