211652_close_icon
views-count85646 դիտում article-date 09:38 14-08-2017

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզի «Մուրադի քար» կոչվող տարածքում. ծեծկռտուք՝ մի խումբ քաղաքացիների և փաստաբանի միջև

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Փաստաբանների պալատի Վայոց Ձորի մարզի հանրային պաշտպան, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Փափազ Ավագյանը դիմել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և հայտնել, որ օգոստոսի 12-ին, առավոտյան, իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում՝ ճանապարհային վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու համար միմյանց միջև ծագած վիճաբանության ժամանակ, երբ 2 Mercedes-ների վարորդներ հարձակվել են փաստաբան Փ. Ավագյանի վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով էլ փաստաբանը մարմնի տարբեր մասերում ստացել է վնասվածքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Եղեգնաձորի ոստիկանություն են հրավիրել Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Թաթուլ Թառոյանին, 19-ամյա Դավիթ Թառոյանին, 41-ամյա Լիդա Ավագյանին, 31-ամյա Արտակ Առաքելյանին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 24-ամյա Վոլոդյա Նիկողոսյանին և Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Դավիթ Մարտիրոսյանին։ Վերջիններս կասկածվում են ծեծկռտուքին մասնակցելու մեջ, իսկ Թ. Թառոյանը հայտնել է, որ Փ. Ավագյանին ինքն է ծեծի ենթարկել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել են նաև Թ. Թառոյանի վարած Mercedes մակնիշի 24 NV 444 համարանիշի և Վ. Նիկողոսյանին պատկանող Mercedes մակնիշի 90 AP 090 համարանիշի ավտոմեքենաները։ Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր