211652_close_icon
views-count63096 դիտում article-date 13:32 05-08-2017

Արտակարգ դեպք Դիլիջանում. 46-ամյա տղամարդը փորձել է տունը հրկիզել, որտեղ եղել են կինը, մայրը, երեխաները, սակայն ինքն է այրվել ու մահացել

Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Դիլիջանի հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի փողոցի թիվ 38 տուն, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու այրված դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Գյոզալյանն ու քննիչ Կոստանյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այրված տղամարդը նույն հասցեի բնակիչ՝ 46-ամյա Կարեն Մանուկյանն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մանուկյանը դյուրավառ նյութ է լցրել իրենց տան դռան վրա և փորձել տունը այրել, իսկ տանը եղել են նրա կինը, մայրը և 2 երեխաները։ Կ. Մանուկյանը 20 տարուց ավելի հեռացած է եղել ընտանիքից և մի քանի ամիս է՝ վերադարձել էր տուն, սակայն ընտանիքի անդամները նրան չեն ընդունել, և նա այդ ընթացքում Դիլիջանում բնակվել է տարբեր տեղեր, երբեմն՝ իր ազգականի տանը ու երեկ՝ օգոստոսի 4-ին, տունը հրկիզելուց օրեր առաջ նա կարգավորել է Հայաստանից դուրս գալու իր վիզայի հարցը և ալիբի ստեղծելու նպատակով հայտարարել է, որ ինքը մեկնում է Վրաստան, ու եթե ինքը չհրկիզվեր, ապա տունը ամբողջովին կրակի էր մատնվելու, իսկ ինքն էլ մեկնելու էր Վրաստան։ Հրդեհը նկատել է երեխան, ով վաղ առավոտյան շան հաչոցներից արթնացել է ու նկատել է տեղի ունեցածը և արթնացրել է ընտանիքի անդամներին, ովքեր էլ ահազանգել են համապաասխան կառույցներին։ Փաստի առթիվ քննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու կամ հարուցելը մերժելու նպատակով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր