211652_close_icon
views-count54496 դիտում article-date 08:51 25-07-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում 23-ամյա վարորդը Wolksvagen-ով բախվել է պատին և մեքենան հայտնվելով ճանապարհի կենտրոնում՝ ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևան քաղաքի Կուրղինյան նրբ. 4/16 հասցեի բնակիչ 23-ամյա Լևոն Արզումանյանը իր վարած Wolksvagen Golf մակնիշի 60 LA 099 համարանիշի ավտոմեքենայով բախվել է պատին և հայտնվելով ճանապարհի կենտրոնում՝ մեքենայում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, սակայն բարեբախտաբար ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, փականը ինչպես նաև սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր