211652_close_icon
views-count45707 դիտում article-date 20:08 19-07-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են 24-ն ու տրակտորը. վերջինը կողաշրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հուլիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16-50-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ 45-ամյա Արամ Խուրշուդյանի վարած տրակտոր Տ 25-ը և 56-ամյա Աբիսողոմ Եղիազարյանի վարած GAZ 24-17 մակնիշի 03 ԼՕ 451 համարանիշի ավտեմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 վարորդները, 24-ի մեկ ուղևորը և տրակտորի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի[/b] [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր