211652_close_icon
views-count58960 դիտում article-date 19:56 15-07-2017

Ծեծկռտուք Վայոց Ձորի մարզի «Նորավան» հացատան բակում. մասնակիցների մեջ կան զինծառայող և քոլեջի ուսանող

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հուլիսի 13-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 21:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 7 հասցեում գտնվող «Նորավան» հացատան բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեկռտուք է տեղի ունեցել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ ծեծկռտուքին մասնակցել են Վայք քաղաքի բնակիչներ, 30-ամյա Էդգար Նակալյանը, 21-ամյա Ալբերտ Խաչատրյանը, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ, 21-ամյա Տիգրան Մանուկյանը և 16-ամյա Էրիկ Ղազարյանը: Բոլորն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները հայտնաբերել են Ա. Խաչատրյանին, Տ. Մանուկյանին և Է.Ղազարյանին, իսկ Է Նակալյանին որոնում են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծռտուքին մասնակցած և որոնվող Է. Նակալյանը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է, իսկ Է. Ղազարյանը սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջի 2-րդ կուրսում: Վիճաբանության և ծեծկռտուքի պատճառը եղել է անձնական հարցերի շուրջ առաջացած խնդիրները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր