211652_close_icon
views-count72411 դիտում article-date 14:01 29-06-2017

Ավազակային հարձակում Արմավիրում. ստահակը՝ ատրճանակով զինված, թոշակառու կնոջից հափշտակել է ոսկյա մատանին և գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 29-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը երկաթյա լինգով Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 109 տան դուռը բացելու միջոցով ներս է մտել և ատրճանակի սպառնալիքով ծեծի է ենթարկել տանտիրուհուն՝ 64-ամյա Ռիմա Մխիթարյանին և սպանության սպառնալիքի տակ հափշտակել 1 հատ ոսկյա մատանի և 120.000 դրամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքն իր սև գործն անելուց հետո դիմել է փախուստի։ Դեպքի մասին տեղեկանալով՝ նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած ճիվաղին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր