211652_close_icon
views-count102163 դիտում article-date 18:36 22-04-2017

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում Բուլվարային թաղամասի «Արբո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի՝ կտրած-ծակած վնասվածքներով Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ըստ նախնական զննության, դիակի վրա առկա են սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներ: Ըստ տեղեկությունների՝ սպանվածը Դմիտրի Յալպաևն է: Համապատասխան միջոցառումներ են իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+

Նմանատիպ նյութեր