211652_close_icon
views-count48725 դիտում article-date 18:46 10-02-2017

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Մարալիկի վարչական տարածքում «ճակատ ճակատի» բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18: 00-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 35 ՍV 349 համարանիշի և 25-ամյա Արշալույս Նահապետյանի վարած Opel Vectra մակնիշի 35 FD 187 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և քաղաքացիներն էլ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ: Այս պահին ՃՈ ավագ տեսուչ Լևոն Միքայելյանն ու տեսուչ Միխայել Գրիգորյանը վթարի վայրն են հսկում, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի քննչական բաժնի քննիչները, կամ ՃՈ հետաքննիչը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի՝ որը շահագործվում է որպես տաքսի, վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի և ոչ մի սառույց ու ձյուն չի եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր