39539 դիտում
10:27 19-03-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Kia Forte-ն ու Toyota Camry-ն, վերջինս էլ հայտնվել է ձորակում. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Kia Forte և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման արդյունքում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արսեն Ասատրյանն ու Արտավազդ Բարխուդարյանը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանաարհը եղել է անցանելի. տեղի Ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+