211652_close_icon
views-count65122 դիտում article-date 20:51 03-02-2017

Երևանում Ա/Ձ-ի առաքիչը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել և բախվել ավտոտնակին

Այսօր՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Արամ Վարդանյանը իրեն պատկանող Renault մակնիշի 34 DN 889 համարանիշի ավտոմեքենայով Մարգարյան 2-րդ նրբանցքի 27 շենքի մոտից դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և ընդհարվել նշված վայրում գտնվող ավտոտնակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Վարդանյանը տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Ադամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Վարդանյանը, ով աշխատում էր «Աստղիկ Օհանջանյան» Ա/Ձ-ում՝ որպես առաքիչ, մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր