211652_close_icon
views-count91378 դիտում article-date 21:08 31-01-2017

Խոշոր ավտովթար Մաստարայի ոլորաններում. բախվել են 06-ն ու Volkswagen-ը. կա 10 վիրավոր. Ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան- Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում՝ Մաստարայի որոլաններում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 DN 710 համարանիշի և Volkswagen մակնիշի 10 CC 107 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Գյումրի, մի մասը՝ Մարալիկի բժշկական կենտրոններ: Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել փրկարարներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը: Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը: Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 06-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել է Volkswagen-ին, իսկ 06-ի անվադողերն էլ ամբողջովին կիսամաշ էին, ժողովրդի լեզվով ասած՝ քաչալ, մինդեռ տևական ժամանակ է Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ՀՀ ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի ավտոմեքենաների վրա տեղադրեն ձմեռային անվադողեր: Հավաքվածները նշում էին նաև, որ ճանապարհը անցանելի է եղել: Թալինի ճանշինի աշխատակիցները կատարել են ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշախատանքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր