211652_close_icon
views-count32703 դիտում article-date 15:19 11-01-2017

1 գիշերում Երևանում թալանվել են 3 տաքսի ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը Երևանում տեղի ունեցած 3 ավտոմեքենաներից կատարված գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 08։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 39-ամյա Ազատ Գրիգորյանը ոստիկանությանը տեղեկացրել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք իրենց բակի ավտոտնակից կատարել են գողություն։ Նշված հասցե են ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Ումրշատյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հունվարի 9-ին, ժամը 00։10-ից մինչև առավոտյան ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ անձը կամ անձինք Հերացի փողոցի թիվ 24 շենքին կից N 4, 29 և 48 ավտոտնակների դռները բացելու միջոցով գողացել են Ա. Գրիգորյանին պատկանող Opel Omega մակնիշի 34 VՍ 135 համարանիշի, Հերացի փողոցի 20 շենքի բնակիչ, 44-ամյա Արմեն Հակոբյանին պատկանող Opel մակնիշի 27 ՕՏ 290 համարանիշի և Մյասնիկան պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 40-ամյա Գեորգի Պողոսյանին պատկանող Daewoo Nexia մակնիշի 34 NՍ 204 համարանիշի ավտոմեքենաներից տարբեր ավտոպահեստամասեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր