26384 դիտում
19:56 22-10-2016
Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ բացվեց նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին. Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում բացվեց նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի դռնբացեքի և սյուների օծման արարողությունը կատարվել էր նախորդ երեկոյան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եկեղեցին օծվեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, մատուցվեց նաև կենդանարար Սուրբ Պատարագ:
Եկեղեցու շինարարությունը տևել է շուրջ 6 տարի: Նրա տեղում նախկինում եղել է փոքրիկ մատուռ, որտեղ էլ ամփոփված են եղել 1768 թ տարածքում տեղի ունեցած ամուրիների պատերազմում զոհված քաջարի մարտիկների մասունքները:
Եկեղեցին կառուցվել է մոսկվայաբնակ, արմատներով կողբեցի, Սամսոն Աբովյանի բարերարությամբ: Սամսոն Աբովյանը Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի կողմից արժանացավ Հայոց եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի:
Եկեղեցու բացմանը ներկա էին պատվիրակություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, տարածաշրջանի բնակիչներ, զինվորականներ, հոգևորականներ և ուխտավորներ:
Լուսանկարները ՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
Նմանատիպ նյութեր
3059 դիտում
20:41 17-07-2015
Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ
Այս բաժնից
15571 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35822 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց