211652_close_icon
views-count141739 դիտում article-date 02:29 19-09-2016

Ողբերգական դեպք Երևանում. հարսանքավորները «Opel»-ով բախվել են էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. 2 հոգի տեղում մահացել են, 3-ի վիճակը ծանր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` սեպտեմբերի 19-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում, «Opel» մակնիշի 29 ՍՕ 653 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են. 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ Ժամանել է նաև թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը` ջոկատի հրամանատար Արթուր Սահակյանի գլխավորութմամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածներն ու վիրավորները վերադառնում էին հարսանեկան արարողությունից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: *** 10։30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են վթարի հետևանքով մահացածների ինքնությունը. նրանք են՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 30 շենքի բնակիչ, 47-ամյա Արսեն Ալթունյանը և Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արմեն Օհանյանը, իսկ վիրավորներն են՝ նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Անահիտ Ալթունյանը, 61-ամյա Սուրեն Գասպարյանը և 56-ամյա Գոհար Քաթաջյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մյուս 2 վիրավորների ամբողջական տվյալները։ Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր