211652_close_icon
views-count55249 դիտում article-date 12:16 29-08-2016

Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. Հնաբերդի ջրանցքից դուրս է բերվել 2 տարեկան երեխայի դին

Այսօր՝ օգոստոսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովսեփ Սաֆարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Դվին և Հնաբերդ գյուղերը կապող ջրանցքի մոտից, իսկ երեխան անզգուշաբար ընկել էր ջրանցքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան 2 տարեկան Իրինա Դավթյանն էր, ով բնակվում էր Դալար գյուղում, սակայն այցելել էր Դվին գյուղ՝ իր տատիկին։ Նրան ջրանցքից դուրս են բերել գյուղացիները, ովքեր իրենց մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և, ճանապարհին տեսնելով շտապօգնության ավտոմեքենան, հանձնել են երեխային բժիշկներին, սակայն պարզվել էր, որ նա արդեն մահացած է։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ն, Այվազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր