211652_close_icon
views-count105037 դիտում article-date 15:02 17-03-2016

Խոշոր ավտովթար Դավիթաշենում. բախվել են «09»-ն ու Mercedes-ը. վերջինը կողաշրջվել է, ճանաչված դերասանը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Դավիթաշեն 7-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամա Սարգիս Հակոբյանի վարած Վազ 2109 մակնիշի 34 AM 304 համարանիշի և 34-ամյա Արտակ Գալստյանի վարած Mercedes մակնիշի 05 QQ 105 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ «09»-ի վարորդ Ս. Հակոբյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները՝ տեսուչ Գուրգեն Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված Ս. Հակոբյանը հեռուստասերիալների ճանաչված դերասան է: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ս. Հակոբյանը, ով չի զիջել Mercedes-ին, ինչից հետո տեղի է ունեցել բախումը: Տեղեկությունը ճշտելու նպատակով քննիչի որոշմամբ նշանակվելու է ավտոտեխնիկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր