211652_close_icon
views-count35085 դիտում article-date 21:48 04-02-2016

Արտակարգ իրավիճակ Դիլիջանի թունելում. բախվել են ГАЗ 24 և ГАЗ 33021 ավտոմեքենաները. կան վիրավորներ . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան- Իջևան ավտոճանապարհի 82.5կմ հատվածում` Դիլիջանի թունելի մեջ: Ժամը 16:00-ի սահմաններում բախվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 77-ամյա Սպարտակ Թովմասյանի վարած ГАЗ 24 մակնիշի 42 ԼԼ 243 համարանիշի և Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 40-ամյա Նվեր Սմբատյանի վարած ГАЗ 33021 մակնիշի 34 AV 337 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ГАЗ 24-ի ուղևոր, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 69-ամյա Սոնա Թովմասյանը տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, որից հետո տեղափոխվել են Սևանի հիվանդանոց: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Սևանի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց պատմածի, օպերատիվ են գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Դավիթ Շահբազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տևական ժամանակ էր` թունելում երթևեկությունը կաթվածահար էր եղել և միայն քննչական զննության աշխատանքներից հետո թունելում երթևեկությունը դարձել է անցանելի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լոսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր