211652_close_icon
views-count65739 դիտում article-date 13:33 29-01-2016

Առեղծվածային մահ Կոտայքի մարզում. գյուղի 37-ամյա էլեկտրիկին հայտնաբերել են կախված. կինը հայտնում է, որ նրան գիշերը ծեծել են և հափշտակել մոտի գումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 29-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղի 10-րդ փողոցի 24 տանը տղամարդու կախված դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկի սանդուղքների տակ հայտնաբերել են տանտիրոջ՝ 37-ամյա Գ. Ա.-ի դին: Ոստիկաններն ու քննիչները տան բակի մի քանի հատվածներում հայտնաբերել են նաև արյան հետքեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինը գիշերը տուն է եկել ծեծված, արնաշաղախ վիճակում և հայտնել է, որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու իր մոտ եղած ողջ գումարը հափշտակել են: Ըստ տեղեկությունների՝ նա Կաթնաղբյուր գյուղում կամ փորձաշրջան էր անցնում, կամ աշխատում էր որպես էլեկտրիկ: Ուներ 1 աղջիկ, իսկ գյուղում էլ նա բնութագրվում էր դրական և իր ընտանիքին նվիրված: Արդեն առավոտյան կինը, ով ազգությամբ ռուս է, ամուսնուն հայտնաբերել է կախված վիճակում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Կոտայքի բաժնի փորձաքրեագետը: Տան դիմաց հայտնաբերվել է նաև մահացածի Mercedes մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր