211652_close_icon
views-count40373 դիտում article-date 12:14 29-03-2016

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. 2 երեխաների հայր, Տարոնիկ գյուղի էլեկտրիկին հայտնաբերել են ծառից կախված

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի դաշտամիջյան հատվածում ծառից կախված տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 63-ամյա Սարգիս Սահակյանն էր: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև նրան պատկանող Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Սահակյանը իրենց գյուղի էլեկտրիկն էր և երեկվանից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից, ով տանից դուրս էր եկել և չէր վերադարձել, և այդ մասին ոստիկանությանը հայտարարություն էին տվել նրա հարազատները: Ս. Սահակյանն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տղա, 1 աղջիկ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Մարատ Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր