53049 դիտում
15:23 04-01-2016
ՃՈ աշխատակիցներն ու փրկարարները փորձում են ձնաբքից դուրս բերել քաղաքացիներին և Ազգային ժողովի նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը
Այս պահին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները և Գեղարքունիքի մարզի հրշեջ-փրկարարները, Գեղարքունիքի մարզի Ճանշինի աշխատակիցների հետ փորձում են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ձնաբքից դուրս բերել 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց մեջ է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մի խումբ պատգամավորների հետ:
Վերջիններս այցելել էին գյուղեր՝ սոցիալապես անապահով մի քանի ընտանիքների օգնություն հասցնելու նպատակով:
Օգնությունը բարեհաջող տեղ են հասցրել ու հիմա ՃՈ աշխատակիցներն ու փրկարարները, ճանշինականները` Ճանշինի բերած հատուկ տեխնիկայով օգնում են, որպեսզի Գ. Սահակյանին ու նրա գլխավորած պատիրակությանն ու մյուս քաղաքացիներին դուրս բերեն ձնաբքից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3562 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)