211652_close_icon
views-count336980 դիտում article-date 20:35 16-11-2015

Կրակոցներ Կոտայքի մարզում. կա 3 զոհ. Nissan Teana-ն ամբողջովին ծակվել է կրակոցներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի «Տաք ջուր» հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Երևանից ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանի և 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում են գտնվում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մեկնել է հիվանդանոց` մի քանի քննիչների և ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների հետ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ [color=#EF2929]սպանվածներից 2-ը հարազատ եղբայրներ են: Ոստիկաններն ու քննիչները կրակոցների հետևանքով վնասված Nissan-ից մոտ 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են արյան հետքեր, հրազենից արձակված կրակած պարկուճներ: Չի բացառվում, որ կրակոցները եղել են հենց այդ վայրում և Nissan-ի վիրավոր վարորդը` երկու վիրավորների հետ, մեքենայով փորձել են հասնել հիվանդանոց: [/color] Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ`` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: **** 22:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]մահացածներն են` Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, 35-ամյա Վահե Գալստյանը և 25-ամյա Վարդան Գալստյանը: Նրանք հարազատ եղբայրներ էին, իսկ մյուս մահացածն է Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Այս պահին Կոտայքի մարզ են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման (սպեցնազ) բաժնի աշխատակիցներ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը` դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազը: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնակում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը կատարած անձանց, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր