211652_close_icon
views-count77622 դիտում article-date 21:06 29-10-2015

Արտակարգ դեպք Երևանի կենդանաբանական այգում. առյուծը հարձակվել է իրեն կերակրողի վրա. այս պահին վիրավորը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում

Այսօր` հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Միրաքյան նրբանցքի 17 տան բնակիչ, 35-ամյա Վարդան Գրիգորյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ աշխատում է որպես առյուծին կերակրող: Գ. Շամշյանի տեղեկություններով` Վ. Գրիգորյանը առյուծին կերակրելու ժամանակ հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով էլ ձախ ձեռքը վնասվել և ստացել է բազկի փափուկ հյուսվածքների վնասվածք՝ (հյուսվածքները քրքրված են):[/color] Այս պահին նա գնտվում է վիրահատարանում:

Նմանատիպ նյութեր