211652_close_icon
views-count84284 դիտում article-date 17:05 06-10-2015

Առեղծվածային դեպք Երևանում. էլիտար շենքում հայտնաբերվել է հրազենից սպանված 49-ամյա տղամարդու դի. սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Ձորափի 40 շենքի 5-րդ հարկի միջանցքի պատշգամբի մոտ հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են տղամարդու դի՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Դեպքի վայր է ժամանել նաև դատական բժիշկը, ինչից հետո պարզ կլինի՝ տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 49 տարեկան էր և ըստ տեղեկությունների՝ նրա անուն-ազգանունն է Սամվել Ազիզյան, ով Ներքին գործերի նախկին աշխատակից է եղել և աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակի մոտ հայտնաբերվել է հրազեն, իսկ գրպանից փամփուշտներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր