211652_close_icon
views-count68496 դիտում article-date 12:34 14-04-2015

Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն՝ Սևան քաղաքում. հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է «Հայփոստ»-ի աշխատակցի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր Բանակի փողոցի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա: Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանից Սևան են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի բնակիչ, 36-ամյա Վիգեն Հայրոյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Տեղում հայտնաբերվել է նաև Renault մակնիշի 315 LV 61համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում է «Հայփոստ» ընկերությանը: Հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր «Հայփոստ» ընկերությունում՝ որպես վարորդ-ուղեկցող: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Արսեն Արսենյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: *** 15:30 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, թե մահացածն ամուսնացած էր և խնամքին ուներ երեխաներ, սակայն ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ամուրի էր և բնակվում էր եղբոր հետ, իսկ դիակի մոտ հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը նրա հաշվեցուցակային զենքն է եղել: Քննիչի կողմից ատրճանակն առգրավվել է և այն նույնպես ուղակվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր