211652_close_icon
views-count22618 դիտում article-date 21:43 14-09-2015

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում. կա 1 զոհ, 2 վիրավոր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում դաշտից գյուղ վերադառնալու ճանապարհին Գազ 52 մակնիշի 52 ՏԼ 456 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց, իսկ 1 կին ուղևոր տեղում մահացել է: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանում քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբոր կինը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր