211652_close_icon
views-count42619 դիտում article-date 09:54 04-09-2015

Երևանում գյուղապետի 18-ամյա որդին հոր ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային ու նրան թողնելով անօգնական՝ հեռացել է դեպքի վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 տարեկան Տիգրան Հովհաննիսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի է դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ վրաերթը կատարվել է Վազ 2121 մակնիշի 130 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով: Պարզվել է նաև, որ նշված մեքենան հաշվառված է Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետարանի հաշվեկշռում և սպասարկում է գյուղապետ Կարո Կարապետյանին: Մինչ ոստիկաններն ու քննիչները կմեկնեին Սուրենավան, ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայանում 18-ամյա Արտավազդ Կարապետյանը և խոստովանում, որ վրաերթը ինքն է կատարել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր