211652_close_icon
views-count71659 դիտում article-date 12:32 30-08-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սևանի ճանապարհին. RAV 4-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մազրում: Ժամը 12:30-ի սահմաններում RAV 4 մակնիշի 77 QO 577 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նշված ճանապարահատվածում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ծառայություն կատարող շտապօգնության բրիգադները: Դեպքի վայր է ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44հրշեջ-փրկարարական ջոկատը: Տեղում են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերտաիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սամսոն Սարգսյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Գայի պողոտայի 1 շենքի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Պետրոսյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո փրկարարները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով` [color=#EF2929]մահացածը 24-ամյա Շ. Կ.-ն էր, իսկ վիրավորներն են 47-ամյա Արթուր Օհանյանը, 42-ամյա Գոհար Պետրոսյանը, 23-ամյա Արմինե Կարապետյանը և 5-ամյա Լևոն Օհանյանը:[/color] [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր