211652_close_icon
views-count136009 դիտում article-date 22:15 29-08-2015

Խոշոր ավտովթար Երևանում. «Wolksvagen Golf 3» - ը բախվել է էկետրասյանը, կա 2 զոհ, 2 վիրավոր. պարզվել է նրանց ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում «Wolksvagen Golf 3» մակնիշի 34 MC 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս «Նեպտուն» մարզական համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցում: Դեպքի վայր է ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Վթարի վայր է ժամանել նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը: Վիրավորներից 1-ին քաղաքացիներն են դուրս բերել մեքենայից, 2-ին՝ հրշեջները, իսկ մյուսին էլ՝ փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 «Շտապօգնության» բուժբրիգադները: Դեպքի վայր է ժամանել նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և մահացածների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով *** 30. 08.2015 09:00 [color=#CC0000][b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 153 շենքի բնակիչ, 26-ամյա Ավետիք Սարգսյանը, ով Մալաթիա Սեբաստիա բժշկական կենտրոնի ճանապարհին մահացել է, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 155 շենքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Հարությաւնյանը տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, 25-ամյա Խորեն Մանուկյանը, ում բնակության վայրը ճշտվում է և Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 155 շենքի բնակիչ, 25-ամյա Գագիկ Սաղաթելյանը: Վերջինս Արմենիա բժշկական կենտրոնում ստացած մարմնական վնասվածքների հետևանքով գիտակցության չգալով` մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: [/b][/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր