211652_close_icon
views-count8695 դիտում article-date 21:01 27-05-2015

44-ամյա վարորդը Մեծամորում Mercedes-ով վրաերթի է ենթարկել 7- ամյա տղայի. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 12.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա Հայկ Ղուլիջանյանը իր վարած Mercedes մակնիշի 19 ԼԼ 892 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր -Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Մեծամորի բնակիչ 7-ամյա Մերուժան Մարգարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղից երեխան ծանր-կայուն ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Տիգրանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր